суббота, 5 мая 2012 г.

«Արարատից Եվրոպա»

Նոր փաստավավերագրական ֆիլմ, որը ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ պահպանման և ազգային ինքնաճանաչողության համար շատ կարևոր միջոցառում է:

Սցենարի հեղինակներն են` Գագիկ Գինոսյան, Արսեն Հակոբյան, ռեժիսոր եւ օպերատոր` Արտակ Ավդալյան, պրոդյուսեր` Սարգիս Պետրոսյան:
Ֆիլմում ներկայացվում է հայկական եկեղեցաշինությունը Եվրոպայում, եվրոպական եւ հայկական եկեղեցաշինությունների փոխազդեցությունները:

«Աստված հայկական լեռնաշխարհում է արարել համաշխարհային պատմության նախաբանը: Առասպելներում եւ էպոսներում, հին կտակարանում իսկ Հայաստանը հիշատակվում է որպես Արարատի երկիր, ավետյաց երկիր, ուր եւ գտնվում է դրախտը»,- այս խոսքերով է սկսվում «Արարատից Եվրոպա» ֆիլմը:Ֆիլմում հեղինակները ճանապարհորդում են Ֆրանսիայով, Գերմանիայով, Իտալիայով, Բելգիայով, Վրաստանով` ամենուր փնտրելով քրիստոնեական մշակույթի հայկական հետքեր: Ֆիլմում ներկայացված են վաղ քրիստոնեական Հայաստանից Եվրոպա մեկնած եւ կաթոլիկ եկեղեցու սրբերի կարգը դասված հոգեւորականներ, հայկական վաղ քրիստոնեական ճարտարապետության` եվրոպական եկեղեցաշինության վրա ունեցած ազդեցությունը: Այստեղ հիշատակվում է նաեւ Լեոնարդո դա Վինչիի` Հայաստան կատարած այցը, նրա նամակները Հայաստանի մասին, որոնք հեղինակները բնորոշում են որպես «Հայկական նամակներ», ներկայացված են խաչաձեւ հիմքով կենտրոնագմբեթ եկեղեցիների ստեղծման պատմությունները:

Արսեն Հակոբյանը եղել է Միլանի «Ամբրոզյանա» գրադարանում, որտեղ պահպանվում է Լեոնարդո դա Վինչիի թողած ձեռագրային ժառանգության մեծ մասը: Այստեղ նա նկարահանել եւ ֆիլմում ներկայացրել է նաեւ նրա «Հայկական նամակ»-ը: Այնտեղ Դա Վինչին պատմում է Հայաստան կատարած իր այցի տպավորությունների մասին, խոսում Տավրոս լեռան, Եփրատ գետի մասին: Ձեռագրի հակառակ էջին Հայաստանի մի մասի քարտեզն է գծված:

- Լեոնարդո դա Վինչիի թողած ժառանգության որոշակի հատվածների վրա երևում է հայկական ճարտարապետության հետքերը եւ ազդեցությունը, ասում է Արսեն Հակոբյանը , ավելացնելով, որ այս նամակները շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ: Բացի դրանից, ֆիլմում առաջին անգամ հիշատակվում է նաեւ Աբգար թագավորի սուրհանդակի ստեղծած Հիսուսի դիմանկարը, գերմանական Ուիտսբուրգ քաղաքի եպիսկոպոսական պալատում գտնվող հայոց այբուբենի որմնանկարը:

http://www.youtube.com/watch?v=zBO2pOvcD_Y

Комментариев нет:

Отправить комментарий