Սերինե Հովհաննիսյան
вторник, 26 августа 2014 г.
суббота, 6 октября 2012 г.
ՀԱՅ ԳԵՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Գերմանացիները հայե՞ր են: Բացառիկ տեղեկություններ
ՀԱՅ ԳԵՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Գերմանացիները հայե՞ր են: Բացառիկ տեղեկություններ: Գերմանացիները` հնդեվրոպական ընտանիքի լեզուներով խոսող հին ցեղեր են, որոնք մթա 1-ին դարում ապրել են Հյուսիսային ու Բալթիկ ծովերի, Ռեյն, ...
воскресенье, 27 мая 2012 г.
Ճանաչենք մեզ... "Ով է հայը", "Որտեղից ենք գալիս", "Եվ, վերջապես, ինչու հենց ՀԱՅ ենք կոչվում"... Այս և շատ նման հարցերի պատասխաններ ենք գտնում` դիտելով այս ֆիլմը:
http://www.youtube.com/watch?v=dBRSbwmz2Vc

суббота, 5 мая 2012 г.
Քարահունջ : Անունը: Արդյո՞ք այն Հայաստանի Սթոունհենջն է
Սիսիանից 3 կմ հեռավորության վրա է գտնվում Զորաց քարերը: Ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտի տնօրեն, աստաղաֆիզիկոս, ակադեմիկոս Պարիս Հերունու գլխավորությամբ 1994 և 1995 թվականներին կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ Քարահունջը աշխարհի հնագույն աստղադիտարան է: Երեք հեկտար տարածքում զարմանալիորեն ճշգրիտ դասավորված հսկայական քարերից շատերն ունեն անցքեր, որոնք օգտագործվել են աստղային դիտարկումների համար: Այդ հինավուրց շինությունը ծառայել է որպես արևի Աստծո տաճար, հնագույն ճշգրիտ աստղադիտական սարք: Կառուցվել է 6000 տարի առաջ և գործածվել 4000 տարվա ընթացքում, անգամ մինչև քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանը: Պարիս Հերունին Քարահունջը անվանում է հայկական Սթոունհենջ: Նա, համեմատելով աստղադիտարանի քարերը նմանատիպ շինությունների հետ` Քալենիշը Շոտլանդիայի հյուսիսում (մ.թ.ա. 187թ.), Քարնակը Ֆրանսիայի հյուսիսում (մ.թ.ա. 1876թ.) և Նյու-Գրենջը Իռլանդիայում (մ.թ.ա. 2500-2400թթ.), եկել է այն եզրակացության, որ աստղագիտության մշակույթի սկզբնաղբյուրը եղել է Հայաստանը:
Անունը
Սկզբնական անունը դեռևս անհայտ է. այս հնավայրի նախնական բնակիչների ու նշանակության մասին որևէ գրավոր տեղեկություն չի պահպանվել։ Առաջին անունը, որ մարդիկ հիշում են Ղոշուն Դաշն է, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Քարե զորք» (ժողովրդական ավանդույթի համաձայն քարերն իրականում քարացած զինվորներ են), հավանաբար, որովհետև հեռվից համալիրը զինվորների զորք է հիշեցնում։ 1980 թ. այն բառացիորեն թարգմանվել է թուրքերենից հայերեն` «Զորաց Քար»։ Քարահունջ անվանումը տրվել է աստղաֆիզիկոս Է.Պարսամյանի կողմից` մոտակա Քարահունջ գյուղի անվանումից և նմանություն գտնելով Անգլիայի հայտնի Սթոունհենջ հուշարձանի հետ, որի կապը հնագույն աստղագիտության հետ հաստատված է։
Քարահունջ բառը չափազանց հետաքրքիր ստուգաբանություն ունի։ Այն կազմված է 2 արմատներից` «քար» և «հունջ»։ Երկրորդ արմատի նշանակությունն անհայտ է, ինչպես և անհայտ է անգլերեն Սթոունհենջ բառի «հենջ» արմատի իմաստը։ Հնարավոր է, որ հայերեն «հունջը» «փունջ» բառի տարբերակը լինի, այսինքն «քարերի փունջ»։
Քարահունջ և Սթոունհենջ անունները երկուսն էլ լայն գործածություն ունեն` բնակավայրը նկարագրելիս, ոմանք այն անգամ կոչում են «Հայաստանի Սթոունհենջ»։
Արդյո՞ք այն Հայաստանի Սթոունհենջն է
Անգլիայի Սթոունհենջը շատերին է հայտնի, բայց քչերը գիտեն որ հազարավոր նման «հենջեր» կան աշխարհում, և հատկապես Եվրոպայում (մասնավորապես` Շոտլանդիայում, Իռլանդիայում, Իսլանդիայում և Ֆրանսիայում)։ Գոյություն ունեն հյուսիսում` Շվեդիայում և հարավում` Աֆրիկայի հյուսիսային ափին։ Դրանց անունները և շատ խորհրդավոր են և ենթադրում են, որ դրանց անվանումների համընկնելը պարզ զուգադիպություն է։
Բրետանի և այնտեղ գտնվող հուշարձանի «Քալինիշ» անունը նման է հայերեն «Քարի նիշ» անվանը. այս դեռևս չապացուցված աղերսները մտորելու առիթ են տալիս և հիմնավորում են հետագա ուսումնասիրության անհրաժեշտությունը։
Ըստ «Հայաստանի Սթոունհենջի» վարկածի կողմնակիցների, հնագույն աստղագիտությունը սկիզբ է առել հենց այստեղ և ապա տարածվել։ Մյուսներն ասում են, որ ըստ ընդունված տեսության, իրարամերժ մշակույթներ զարգացել են աշխարհի տարբեր մասերում միևնույն ժամանակահատվածում և որ Սթոունհենջը բնորոշ և յուրահատուկ է միայն Անգլիայի մշակույթին, ինչպես և Քարահունջը բնորոշ է միայն Հայաստանի մշակույթին` այսպիսով ոչ մի կերպ չնվազեցնելով դրանցից յուրաքանչյուրի կարևորությունը։
Որն էլ, որ լինի ճիշտ անունը, Զորաց Քար թե Քարահունջ, կանգնեցման ժամանակաշրջանը և նշանակությունը /պաշտամունքային թե ծիսական/, աստղադիտարան թե օրացույց, այս քարերը հնագույն աշխարհի ամենախորհրդավորների շարքում են և արժանի են ստանալու համաշխարհային ժառանգության վայրի կարգավիճակ։
http://www.youtube.com/watch?v=Z3xZE2QOGdM
http://www.youtube.com/watch?v=fP7Re3o-Ztg
http://www.youtube.com/watch?v=VwaXx4UMstU&feature=related

«Արարատից Եվրոպա»
Նոր փաստավավերագրական ֆիլմ, որը ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ պահպանման և ազգային ինքնաճանաչողության համար շատ կարևոր միջոցառում է:
Սցենարի հեղինակներն են` Գագիկ Գինոսյան, Արսեն Հակոբյան, ռեժիսոր եւ օպերատոր` Արտակ Ավդալյան, պրոդյուսեր` Սարգիս Պետրոսյան:
Ֆիլմում ներկայացվում է հայկական եկեղեցաշինությունը Եվրոպայում, եվրոպական եւ հայկական եկեղեցաշինությունների փոխազդեցությունները:
«Աստված հայկական լեռնաշխարհում է արարել համաշխարհային պատմության նախաբանը: Առասպելներում եւ էպոսներում, հին կտակարանում իսկ Հայաստանը հիշատակվում է որպես Արարատի երկիր, ավետյաց երկիր, ուր եւ գտնվում է դրախտը»,- այս խոսքերով է սկսվում «Արարատից Եվրոպա» ֆիլմը:Ֆիլմում հեղինակները ճանապարհորդում են Ֆրանսիայով, Գերմանիայով, Իտալիայով, Բելգիայով, Վրաստանով` ամենուր փնտրելով քրիստոնեական մշակույթի հայկական հետքեր: Ֆիլմում ներկայացված են վաղ քրիստոնեական Հայաստանից Եվրոպա մեկնած եւ կաթոլիկ եկեղեցու սրբերի կարգը դասված հոգեւորականներ, հայկական վաղ քրիստոնեական ճարտարապետության` եվրոպական եկեղեցաշինության վրա ունեցած ազդեցությունը: Այստեղ հիշատակվում է նաեւ Լեոնարդո դա Վինչիի` Հայաստան կատարած այցը, նրա նամակները Հայաստանի մասին, որոնք հեղինակները բնորոշում են որպես «Հայկական նամակներ», ներկայացված են խաչաձեւ հիմքով կենտրոնագմբեթ եկեղեցիների ստեղծման պատմությունները:
Արսեն Հակոբյանը եղել է Միլանի «Ամբրոզյանա» գրադարանում, որտեղ պահպանվում է Լեոնարդո դա Վինչիի թողած ձեռագրային ժառանգության մեծ մասը: Այստեղ նա նկարահանել եւ ֆիլմում ներկայացրել է նաեւ նրա «Հայկական նամակ»-ը: Այնտեղ Դա Վինչին պատմում է Հայաստան կատարած իր այցի տպավորությունների մասին, խոսում Տավրոս լեռան, Եփրատ գետի մասին: Ձեռագրի հակառակ էջին Հայաստանի մի մասի քարտեզն է գծված:
- Լեոնարդո դա Վինչիի թողած ժառանգության որոշակի հատվածների վրա երևում է հայկական ճարտարապետության հետքերը եւ ազդեցությունը, ասում է Արսեն Հակոբյանը , ավելացնելով, որ այս նամակները շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ: Բացի դրանից, ֆիլմում առաջին անգամ հիշատակվում է նաեւ Աբգար թագավորի սուրհանդակի ստեղծած Հիսուսի դիմանկարը, գերմանական Ուիտսբուրգ քաղաքի եպիսկոպոսական պալատում գտնվող հայոց այբուբենի որմնանկարը:
http://www.youtube.com/watch?v=zBO2pOvcD_Y

Подписаться на:
Сообщения (Atom)